Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կգլխավորի «Վերածնվող Հայաստան» կուսակցության և Հայ հեղափոխական դաշնակցության նախընտրական դաշինքը:

Այս մասին ասված է «Վերածնվող Հայաստան» կուսակցության «Ֆեյսբուքի» էջում:

«Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում ստեղծված օրհասական վիճակը, ելնելով գաղափարակից և համախոհ քաղաքական ուժերի հետ միասնաբար հանդես գալու անհրաժեշտությունից՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել Հայ հեղափոխական դաշնակցության հետ նախընտրական դաշինքով, որը կգլխավորի Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը»,- ասված է հայտարարությունում: