Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ «տխրում է' տեսնելով, որ եգիպտացիները համերաշխ են հույների հետ»: Այս մասին հաղորդում է Greekcitytimes.com-ը:

«Դուք գիտեք, որ մեր վերաբերմունքը Եգիպտոսի ժողովրդի նկատմամբ շատ, շատ դրական է, այսինքն' պատմական կապ կա եգիպտացի ժողովրդի և թուրք ազգի միջև», - ասել է նա:

«Այդ պատճառով էլ մենք ջանք ենք թափում վերականգնելու մեր պատմական միությունը եգիպտացի ժողովրդի հետ' ոչ թե որպես թշնամական եղբայրներ, այլ որպես ընկերներ», - շարունակել է նա:

«Ինչպես նախկինում ասացի, մեզ վշտացնում է տեսնել եգիպտացի ժողովրդին, որը ստիպված է հույն ժողովրդի կողմից լինել», - ասել է Էրդողանը ՝ ավելացնելով. «Տխրում ենք' տեսնելով, որ եգիպտացիները համերաշխ են հույների հետ»:

Հիշեցնենք, որ մարտի 12-ին Էրդողանը Եգիպտոսին Հունաստանից հեռացնելու հուսահատ փորձ կատարեց' պնդելով, թե «Եգիպտոսի և Թուրքիայի ժողովուրդների բարեկամությունն ավելի մեծ է, քան եգիպտացի և հույն ժողովուրդների հարաբերությունները»:

Եգիպտա-թուրքական խորհրդակցություններն անցկացվել են չորեքշաբթի և հինգշաբթի օրերին' 2013 թվականից ի վեր առաջին անգամ, քանի որ Թուրքիան աջակցել է «Մուսուլման եղբայրներ» արմատական կազմակերպությանը, որի ակունքները Եգիպտոսում են:

Երկու կողմերը պատրաստվում էին քննարկել Եգիպտոսի և Թուրքիայի միջև «կարգավորման նոր դարաշրջանում» առկա հիմնախնդիրները, բայց, ըստ ամենայնի, նշանակալի քայլեր չեն արվել:

Չնայած Թուրքիայի պաշտոնյաներն ու վերլուծաբանները ողջունում են «նորմալացումը», Եգիպտոսը հայտարարել է, որ չի սատարելու Թուրքիային Հունաստանի հետ սահմանային որևէ վեճում, և որ ցանկանում է Անկարայի հետ ծովային համաձայնագիր կնքել, որը կնքվի Աթենքի և Նիկոսիայի հետ նույն պայմանագրի հիման վրա: