Ինչպես խոստացել էի Մաքրավան համայնքի բնակիչներին, վերականգնվում է Մաքրավանք եկեղեցին, որը հազարամյակից ավել հավատավորների առջև բաց է պահել իր դռները, սակայն 1917թ.-ից չի գործում՝ վթարային լինելու հետևանքով: Այս մասին հայտնում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում:

«Քրիստոենական կոթողները մշտապես մեր հոգածության կենտրոնում պետք է պահել»,- գրված է ֆեյսբուքյան էջում, որին կից տեսանյութ է հրապարակվել: