ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջարկել է, որ պետությունը վճարի ուսանողների ուսման վարձերը, այնուհետև ավարտելուց հետո նրանց աշխատանքով ապահովի: Աշխատանքի անցնելուց հետո վերջիններս 5 տարի ժամանակահատվածում, առանց հավելյալ տոկոսների, կարող են վճարել իրենց ուսման վարձերը:
ԼՈՒՐԵՐ.com-ը հարցում է իրականացրել ուսանողների շրջանում՝ պարզելու ինչպես են վերաբերում Ծառուկյանի առաջարկին:
Հարցմանը մասնակցած ուսանողների մեծամասնությունը հավանություն տվեց առաջարկին՝ կարծելով, որ դա կմեծացնի իրենց սովորելու մոտիվացիան: Մյուսներն էլ նշեցին, որ գաղափարը հիանալի է, սակայն պետությունը չունի բավարար միջոցներ՝ այդքան ուսանողի ուսման վարձը վճարելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում: