Սևանա լճի մակարդակը 2021թ. հուլիսին կլինի ամենաբարձրը վերջին 60 տարվա ընթացքում:
Այս մասին այս մասին Ազգային ժողովի հատուկ նիստում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
«Մեզ առաջիկայում սպասվում է մեր ժամանակների ամենասենսացիոն նորություններից մեկը: 2021թ. հուլիսին Սևանա լճի մակարդակը կլինի ամենաբարձրը վերջին 60 տարվա ընթացքում»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ սա արդյունք է ջրային ռեսուրսների կառավարման բոլորովին նոր որակի:
«2020թ. 22,8 մլն խ/մ ջուր ավելի քիչ է բաց թողնվել համակարգ, բայց 4800 հա հող ավելի շատ է ոռոգվել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: