Ես այդ ոլորտի մասնագետը չեմ, սակայն այն տեղեկատվությունը, որ ես ունեմ ինձ անձամբ որպես հայրենասեր մարդու բավարարում է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով փաստաթղթին, որը պետք է Փաշինյանը ստորագրի առաջիկայում։

«Փաստաթուղթը շուտով կհանրայնացվի, այդտեղ որևէ խնդիր չկա։ Իհարկե, հանրությունն իրավունք ունի իմանալ ամեն ինչ, բայց ես չեմ այդ փաստաթղթի հրապարակողը և վստահ եմ, որ այն ճիշտ ժամանակին հանրությանը դրա մասին կտեղեկացվի։ Մեր կառավարությունն ամենաբաց կառավարությունն է, որը եղել է Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց Քերոբյանը։

Նա վստահեցրեց, թե հողերի զիջման մասին փաստաթղթում ոչինչ չկա գրված։ Նա բացառեց նաև Տավուշի մարզից 5 գյուղ Ադրբեջանին հանձնելու մասին խոսակցությունները։ Նրա խոսքով՝ մեր կողմից ոչ մի զիջում չի նախատեսվում՝ ըստ այդ փաստաթղթի։