Ես ցանկացած մտավախություն ունեմ: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Տավուշի գյուղերը թշնամուն հանձնելու լուրերին:

Վերջինս պատասխանելով լրագրողների կողմից հնչած առաջիկա ընտրությունների հարցերին՝ պատգամավորն ասաց, որ իր վարկանիշի մասին չի մտածում, այլ՝ պետության և սահմանների:

Նա խոսեց նաև այն մասին, որ ցանկանում է արտահերթ նիստ գումարել, որտեղ կտեսնի իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկին. «Արտահերթ նիստին կարող է ներկայանալ Նիկոլ Փաշինյանը կամ խայտառակ եղած ԳՇ պետը կամ խայտառակված ՊՆ նախարարը, ով ուզում է ներկայանա, մեզ պետք է տեղեկատվություն, մեզ պետք է թղթի այդ նախագիծը, որ հասկանանք, թե ինչ է կատարվում»,- ասաց պատգամյավորը: