Մայիսի 18-ին Digitown Auditorium-ում տեղի ունեցավ հունահռոմեական ոճի ըմբիշ, ներկայումս խառը մենամարտերում հանդես եկող Միհրան Հարությունյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում քննարկվեց մարզիկի վերջին շրջանի գործունեությունը և դրա հետ կապված՝ TotoGaming-ի հովանավորչական նախաձեռնությունը։

TotoGaming ընկերության մարքեթինգի տնօրեն Թերեզա Թոքմաջյանն ասաց, որ ընկերության կողմից Միհրան Հարությունյանի մարզական գործունեության հովանավորչությունը հանձն առնելը ենթադրում է՝ որքան հնարավոր է աջակցել մարզիկներին և խթանել սպորտի ու առողջ ապրելակերպի տարածումը մեր հասարակությունում․ «TotoGaming-ը մշտապես եղել է և կշարունակի լինել սպորտի կողքին։ Միհրանը մեզ հետ կիսում է սպորտի հետ կապված մեր պատկերացումները։ Լիահույս ենք, որ այս մեկ տարին լինելու է ուժեղ և չեմպիոնական բոլորի համար»,- ասաց նա՝ նշելով, որ նախաձեռնության շրջանակներում կիրականացվեն մի շարք սոցիալական նախագծեր և միջոցառումներ։ 

Օլիմպիական փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, այժմ՝ խառը մենամարտերի մարզիկ Միհրան Հարությունյանն էլ մեծ ոգևորությամբ նշեց՝ TotoGaming-ի հետ տարին  խոստումնալից է լինելու․ «Խոստանում եմ, որ կլինեն հետաքրքիր և նոր նախագծեր։ Մենք հայկական սպորտի հետ կապված ունենք նորարարական մտքեր։ Ցանկանում ենք հայկական սպորտը դարձնել ոչ միայն ավելի պրոֆեսիոնալ, այլև անել այնպես, որ այն մեր երկրի համար դառնա մոդա, որից հետո մեր ազգը կդառնա ավելի ուժեղ։ Ինձ համար մեծ պատիվ է աշխատել նման թիմի հետ։ Ես մեծ պատվով կներկայացնեմ TotoGaming-ը, ինչն ինձ համար ոչ թե գործնական աշխատանք է, այլ՝ աշխատանք ընտանիքի հետ»,- ասաց նա՝ խորհուրդ տալով հետևել իրենց գործունեությանը և տեսնել, թե ինչեր են իրագործելու։ 

 

Երկուստեք, փոքր-ինչ փակագծերը բացելով, նշեցին, որ նախագծի շրջանակում անդրադառնալու են նաև սպորտում գենդերային հավասարությանը՝ կարևորելով այն փաստը, որ սպորտը բոլորի համար է։ Թեմայի վերաբերյալ Միհրան Հարությունյանը կիսվելու է սեփական փորձով ու մտքերով։

«Մեր երկրում կան ոչ միայն ուժեղ տղամարդիկ, այլ նաև ուժեղ կանայք։ Նրանց ևս պետք է հնարավորություն տալ պրոֆեսիոնալ մարզիկներ դառնալու, որ մեր երկրին բերեն մեդալներ և բարձրացնեն մեր վարկանիշը, ինչպես շատ ու շատ երկրների դեպքում»,- նշեց Միհրան Հարությունյանը։