ՀՀ ազգային ժողովում շարունակվում են մայիսի 25-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' պատգամավորները նախ կքվեարկեն նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը:

Այնուհետև խորհրդարանը կքննարկի «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը և այլ օրենսդրական նախաձեռնություններ:

Կքննարկվեն նաև Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի գործունեության մասին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումները: