Երեկ երեկոյան Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի սահմանային հատվածում կրկին կրակոցներ են հնչել։
Կութի ղեկավար Սիմա Չիտչյանը ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց, որ այս պահին գյուղում իրավիճակը հանգիստ է:
«Այսօր կրակոցներ չեն հնչել, չեմ կարող ասել՝ երեկ արձակած կրակոցներին պատասխանե՞լ ենք, թե՞ ոչ: Կրակոցները լսել ենք, մոտավորապես, 09:30 էր, բայց չիմացանք, թե որ կողմից էր»,- ասաց համայնքապետը:
Չիտչյանն ասաց, որ մի քանի կրակոցի ձայն են լսել, որոնք կարճ ժամանակ անց դադարել են: Այժմ էլ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները շարունակում են մնալ նույն տեղում, ինչի պատճառով բնակիչները չեն կարողանում զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով։
Արփինե Հակոբյան