Ռեժիմը հոգեվարքի մեջ է, որի ապացույցը նրա եւ իր խունտայի անհավասարակշիռ, զգացմունքային, վիրավորական, բռնություն պարունակող կոչերն են: Այս մասին, այսօր՝ հունիսի 9-ին, ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:
«Կապիտուլյանտը սրընթաց գահավիժում է, նրա վարկանիշը գահավիժում է: Եվ դա այլեւս որեւէ կերպ չի կարելի կանգնեցնել: Նրա նյարդային, շատ դեպքերում ոչ ադեկվատ, ոչ մարդկային վարքագիծը խոսում է այն մասին, որ հենց Նիկոլը շատ լավ գիտակցում է, որ ինքը գահավիժում է: Գոռգոռալը, բռնությունը թուլության նշան են:
Մարդը խոսում է շինելուց: Արա, սաղ կյանքդ տվող ես եղել, Ալիեւին տվեցիր հայրենիքի 75 տոկոսը: Շուշին, Հադրութը տվողը, 5 հազար զոհ տվողը խոսում է շինելուց:
Մարդ, որ 44 օրվա մեջ չհամաձարկվեց Ադրբեջանի սուլթանին մի թթու խոսք ասել, այսօր Արցախի հերոսներին տղամարդկության չելենջ է անում: Նապաստակը առյուծներին չի կարող չելենջ անել: Լրջացի»,-ասաց Շարմազանովը:
Նա հայտարարեց, որ այս ամենը տանում է ցնցումների. «Սա տանում է ցնցումների, տանում է քաղաքացիական բախումների: Սա, բացի քաղաքացիական բախումների տանելուց, այլ բանի անընդունակ է: Ով քվե տա այս կապիտուլյանտին, գիտակցված, թե անգիտակից, քվեարկում է Հայաստանի ադրբեջանացման օգտին: Հայաստանի ադրբեջանացում չի լինելու»,-ասաց Շարմազանովը: