Պետք է այնպես անել, որպեսզի այն մարդիկ, ովքեր չեն կողմնորոշվել, գիտակցեն՝ կա հնարավորություն ընտրելու, չհիասթափվելու ու չհուսալքվելու: Մեր քաղաքացիները պետք է իմանան, որ ընտրելու հնարավորությունը միայն նախկինների ու ներկաների միջև չի, կա նաև այլընտրանք: Այս մասին այսօր Spuntnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության վարչապետի թեկնածու, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։