Շարունակելով անդրադառնալ ՔՊ ցուցակներում տեղ գտած ուշագրավ դեմքերին' այսօր կվերհիշենք, թե ինչով է աչքի ընկել իշխանական թիմից պատգամավորի թեկնածու Վահան Զիրոյանը:
2019 թվականին Երկրորդ նախագահի դեմ ցույց իրականացնողների մեջ է նաև Գեղարքունիքի մարզպետի նախկին տեղակալ, ՔՊ-ական Վահան Զարոյանը, ով 2018 թվականի հունիսի 27-ին նշանակվել էր տվյալ պաշտոնում, իսկ արդեն 2018 թվականի հոկտեմբերի 16-ին ազատվել էր աշխատանքից: Զարմանալի է՝ «քայլարածը» ընդամենը 5 ամիս է պաշտոնին մնում։ Պարզվեց, սակայն, որ դա ունի պատճառ։
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Զարոյանը փոխմարզպետի ցանկալի աթոռին հասնելու համար դիպլոմ է կեղծել, ինչի համար էլ Փաշինյանը հեռացրել է զբաղեցրած պաշտոնից: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցված քրեական գործը կարճվում է համաներման հիմքով։ Հավանաբար, հենց իմքայլական լինելու հիմքով, քանի որ թիմի անդամներին հանցագործություններ ներելը սովորական երևույթ է։
Հետո մասնակցում էր Վարդենիսի քաղաքապետի ընտրություններին, բայց աթոռին չհասավ, նա հավաքեց ընդամենը 504 ձայն, իսկ քաղաքապետ ընտրվեց Արամ Մելքոնյանը, ով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի համակուրսեցին է, ըստ մամուլի հրապարակումների, նրան հենց մարզպետն էր սատարում՝ «չեզոքացնելով» մյուս թեկնածուներին, դրա մասին բարձրաձայնում էին նաեւ թեկնածուները։ Իր հերթին Զարոյանը հայտարարել էր, որ ինքը ՔՊ անդամ է, սակայն իշխող կուսակցությունը իրեն չի սատարում: Ինչպես տեսնում ենք՝ չունենալով այլ կադրային բազա և ռեսուրսներ, Փաշինյանը, կարծես թե, ստիպված է եղել ներել Զարոյանին և այժմ էլ նրան խոստանալ պատգամավորի բաղձալի մանդատը...