Մեր դեմքին միշտ ժպիտ է եղել, բայց այսօր այդ ժպիտի փոխարեն բոլորիս դեմքին խնդիրներ, ու մտահոգություններ են, որի պատճառները բոլորս հասկանում ենք։ Այս մասին հունիսի 12 -ին հայրենի Մալիշկա համայնք այցելության ժամանակ ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանը։
Աբրամյանը նշեց, որ մարդկանց այս վիճակից կարող է հանել աշխատատեղերի ստեղծումը, նրանց խնդիրներին լուծում տալը, ոչ թե սուտ խոստումներով մարդկանց գլուխները լցնելը։
«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության անդամներն Աբրամյանի գլխավորությամբ բնակիչներին ներկայացրին իրենց ծրագրերը, որոնց իրագործման դեպքում արդյունքը նկատելի կլինի անգամ մեկամսյա ղեկավարման ժամանակահատվածում։
«Ամեն տարի մի դրական փոփոխություն էր լինում, և հույս ունեինք, թե այդպես էլ կշարունակվի, սակայն տեսեք՝ ինչ եղավ։ Հիմա էլ մարդկանց բաժանել են սև ու սպիտակի և աթոռի կռիվ են անում, փոխանակ ժողովրդի հոգեկան ու սոցիալական վիճակը կայունացնեն»,-ասաց նա։
Արա Աբրամյանը Սովետական միության ժամանակ հաղթանակի գաղտնիքը միասնականության ու հավատի մեջ է տեսնում, ինչը, նրա խոսքով՝ մեր օրերում իսպառ վերացել է։
«Փաշինյանն իր ժողովրդին իշխանությո՞ւն է տվել, որ հիմա էլ ասում է, թե ժողովրդից խլում են այն։ Եթ մի ժամանակ Փաշինյանը թավիշ էր ուզում, հիմա երկաթյա հեղափոխություն է ուզում։ Ա՛յ տղա, պողպատյա հեղափոխությունը գնա Ադրբեջանի դեմ արա»,- ելույթի ժամանակ ասաց Աբրամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։