Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 13-ին գույքի դիտավորությամբ ոչնչացում կատարելու փաստով: Այդ օրը ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ, 30-ամյա Նեկտար Կ.-ն և հայտնել, որ ոմն «Մեղու» մականվամբ անձը ատրճանակից կրակելու միջոցով դիտավորությամբ վնասել է իր ավտոմեքենայի բեռնախցիկի ապակին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ «Մեղուն» հանդիսանում է Երևանի բնակիչ, 27-ամյա Գրիգոր Մ.-ն:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վերջինիս և ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ: