Վարդենիսում «Հայաստան» դաշինքի առաջնորդների հետ հանդիպման ժամանակ բնակիչներից մեկը ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին մանգաղ նվիրեց։

«Բերել եմ մի մանգաղ, որն ուզում եմ նվիրել ձեզ։ Սա նվիրում եմ ձեզ, որպեսզի վերականգնեք գյուղատնտեսության նախարարությունը և այս մանգաղով քաղաքական մոլախոտերին հնձեք»,-ասաց Վարդենիսի բնակիչը։

Ռոբերտ Քոչարյանը շնորհակալություն հայտնեց և ասաց. «Սկզբում որ տեսա, վախեցա։ Ասացի՝ կարող է կաստանցիայի գործիք է, բարեբախտաբար ոչ։ Խոստանում եմ սա միայն իր նպատակով աշխատեցնել»։