Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերահաշվարկով պարզվել է, որ «Հայաստան» դաշինքի քվեներն ավելանում են։ Նկատենք, որ որոշ ընտրատեղամասերում «Հայաստան» դաշինքի օգտին արված ձայները վերագրվել են այլ ուժի կամ ստացված քվեների ընդհանուր թվի միայն սկզբի նիշն են հաշվել։ Եթե օրինակ քաղաքական ուժը հավաքել է 49 քվե, ապա արձանագրվել է՝ 4, մեկ այլ դեպքում՝ 261 քվեն արձանագրվել է 26, և այսպես շարունակ։ 

Այսպիսով՝ պարզվել է, որ 35/17-ում «Հայաստան» դաշինքը ստացել է 258 քվե, սակայն մուտքագրվել է՝ 0: «Հայաստան» դաշինքի 258 քվե՝ Կապանի 35/17 տեղամասում, գրված են եղել «Հայաստանի Եվրոպական» կուսակցության օգտին»:

Վանաձորում 23/47 ընտրատեղամասում ձայների վերահաշվարկից հետո «Հայաստան» դաշինքի քվեները ավելացել են 90-ով` 10-ից դառնալով 100:
 
Կապան համայնքի Եղվարդ գյուղի ձայների վերահաշվարկի արդյունքում բացահայտվել է «Հայաստան» դաշինքի 45 ձայն, փաստացի 49 ձայնից արձանագրվել էր 4 ձայն։
 
Կապան համայնքի Ձորք թաղամասի 35/17 տեղամասի «Հայաստան» դաշինքի 258 ձայները արձանագրության մեջ նշվել են 0, փոխարենը 258 ձայն արձանագրվել է «եվրոպական» կուսակցության օգտին:
 
14/8 ընտրատեղամասում, «Հայաստան» դաշինքի 261 ստացած քվեն ԿԸՀ-ում արձանագրվել է որպես 26։

Սխալ թվեր են մուտքագրված եղել նաև Ազգային ժողովրդավարական բևեռի պարագայում․

31/28 ընտրատեղամասում իրականում եղել է 8 քվե, սակայն արձանագրվել է՝ 0, 31/39 տեղամասում իրականում եղել է 33, սակայն արձանագրվել է՝ 0, 31/41-ում իրականում 23 քվե, արձանագրվել՝ 0, 31/42-ում 17 քվեն արձանագրվել է 0, 31/54-ում իրականում 14 քվեն արձանագրվել է 0։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ից մեկնարկել է քվեաթերթիկների վերահաշվարկի աշխատանքները։ Տարածքային ընտրական հանձնաժողովներում կիրականացվեն ընդհանուր առմամբ 70-ից ավելի ընտրական տեղամասերի վերահաշվարկի աշխատանքները։