2020 թվականի պատերազմի ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն այսօր շարունակվում են Արցախի վերահսկողությունից դուրս մնացած հարավային թևի մի քանի ուղղություններում։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԻՊԾ-ից:
Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը հավելյալ հաղորդագրություն կհրապարակի երեկոյան։
Հիշեցնենք, որ ռազմական գործողություններից հետո իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հունիսի 30-ի տվյալներով' տարհանվել է 1588 աճյուն։