Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված ևս 81 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։
Այսպիսով՝ հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4024-ն է, որից 3608-ը` այս պատերազմի արդյունքում, 416-ը հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը:
Անվանացանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: