Չինաստանի Շանդունգ նահանգում ծնողներն իրենց 13-ամյա դստերը վատ պահվածքի համար ուղարկել են անմարդաբնակ կղզի: Այս մասին հայտնում է NewsBeezer կայքը:
Երեխային հայտնաբերել է ձկնորսը: Նրա խոսքով՝ ինքը լսել է օգնության աղաղակը եւ աղջկա մասին հայտնել ոստիկանությանը: Այդ ժամանակ նա ադեն իսկ երկու օր անցկացրել էր կղզում և ստիպված էր եղել կրակ վառել, որպեսզի տաքանա:
Երբ ոստիկանության աշխատակիցները աղջկան տուն են տարել, նրանք պարզել են, որ ծնողներն անհնազանդության համար նրան միտումնավոր ուղարկել են անմարդաբնակ կղզի: Նրանց դուր չէր եկել, որ իրենց դուստրն անընդհատ ուտել էր ուզում, տանը չէր օգնում և լավ չէր սովորում, իսկ հետո ընդհանրապես թողել էր դպրոցը:
Աղջկա հայրն ու մայրը բացատրել են, որ անհրաժեշտ են համարում դաստիարակության այս մեթոդը, ինչպես նաև ոստիկանությանը հավաստիացրել են, որ ամեն ինչ մանրակրկտորեն մտածել են և իրենց դստեր հետ ջուր ու թխվածքաբլիթներ էին դրել: «Չնայած մարդիկ կարծում են, որ մենք դաժան ենք, վերջին երկու օրվա ընթացքում աղջիկս շատ է փոխվել: Հիմա նա պատրաստ է խոսել անծանոթ մարդկանց հետ, ինչը նախկինում չէր կարող», - ասել են նրանք:
Տեղի ոստիկանությունը քննադատել է աղջկա ծնողներին' երեխաների դաստիարակության ծայրահեղ մեթոդների համար և հորդորել չհետեւել նրանց օրինակին: