ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Ստեփանակերտից և կից գրառում արել։
«Հայրենիքի համար նահատակված մեր տղերքից մի քանի հարյուրը ննջում են Ստեփանակերտում։
Հունիսի 20-ին նրանք սպանվեցին երկրորդ անգամ։
Հավերժ փառք ձեզ, եղբայրներ։
Չներեք մեզ։
Մենք ներելու, պետություն ունենալու, արժանապատվություն վերականգնելու բան չենք…»: