Երևանում և դեպի մարզեր մտնող և դուրս եկող մեքենաները խուզարկվում են: Ստեղծված իրավիճակով պայմանավորված փողոցներում խցանումներ են:
ԼՈՒՐԵՐ.com-ին ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը փոխանցեց, որ Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում. «Օրենքով վերապահված լիազորությունների սահմաններում ծառայություն է իրականացվում»,- ասաց նա` այլ մանրամասներ չհայտնելով:
Նշենք, որ վերոնշյալ խնդրի վերաբերյալ ահզանգում են ֆեյսբուքյան օգտատերերը՝ հրապարակեով լուսանկարներ: