Հայաստանում հուլիսի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 225 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 228161 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1287379 վերջին մեկ օրում' 5034 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 3797 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 132-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 218676 անձ' վերջին մեկ օրում 91անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 4575 է: