«Գունագեղությունը փնտրեք մեր ժողովրդի սրտերի մեջ, զավակները կորցրած մայրերի մեջ։ Առավոտյան ես նայեցի՝ ծնողները հպարտանում են, որ նաև իրենց զավակների շնորհիվ պատերազմի դաշտը չի տեղափոխվել Հայաստանի Հանրապետության տարածք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով անկախությանը նվիրված երեկվա միջոցառմանը։

Նրա կարծիքով՝ մինչ այդ միջոցառման «գունագեղությունը» զուր շահարկվում էր։

Քոչարյանը հորդորեց միջոցառման վրա ծախսված մեծ գումարների մասին «օդից կախված լուրերով» չխոսել։

«Էդ մեծ գումարներ, որ ասում եք, ի՞նչ գումարների մասին է խոսքը։ Եթե փաստեր ունեք, խոսեք փաստերով։ Եղել են հովանավորներ, փառք ու պատիվ իրենց, որովհետև պետականության հետ կապված միջոցառումները նաև ծախսեր են, իսկ ծախսերն արել ենք և՛ բյուջեից, և՛ անհատների կողմից»,- ասաց նա։