Երեկ կորոնավիրուսից մահացել է Բերդ համայնքի նախկին համայնքապետ Անդրանիկ Շառյանը, չնայած այն հանգամանքին, որ վերջինս 2 անգամ պատվաստվել էր: Հատկապես այս շրջանում պատկան մարմինների կողմից անընդմեջ հնչում են կոչեր, հորդորներ այն մասին, որ պետք է անհապաղ պատվաստվել կորոնավիրուսի բարդություններից խուսափելու համար: Սակայն, այսպիսի օրինակները գալիս են ապացուցելու, որ անգամ պատվաստված անձը չի ապահովագրվում կորոնավիրուսային վարակի բարդություններից, անգամ՝ մահից:
«Համայնքապետը վարակվել էր կորոնավիրուսով ու շատ ծանր էր տանում: 2 անգամ պատվաստվել էր, սակայն, մահացավ, ընդամենը 58 տարեկան էր»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Բերդի բնակչուհիներից մեկը՝ հավելելով, որ նախկին համայնքապետն ունեցել է նաև ուղեկցող հիվանդություններ:
Զրուցեցինք նաև ներկայիս համայնքապետի՝ Հարություն Մանուչարյանի հետ, որն ասաց՝ Անդրանիկ Շառյանը քանի օր շարունակ գտնվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում. «Միայն գիտեմ, որ երեկ մահացել է, բայց թե ինչից, չեմ կարող ասել: Ինձ տեղեկություն է հասել այն մասին, որ ինֆարկտից, բայց ժողովուրդն ասում է՝ կորոնավիրուսից»,- ընդգծեց համայնքապետ