«Վեոլիա ջուրը» դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ջրի սակագինը 43.7 դրամ թանկացնելու հայտով: Այդ կերպ ջրի գինը 180-ի փոխարեն կդառնա 223.7 դրամ: Հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ թանկացման անհրաժեշտություն իսկապես կա, հայտնում է «Լուրերը»։
Հայտի ուսումնասիրության ժամկետն 80 օր է: Հաստատվելու դեպքում նոր սակագինն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից: Գարեգին Բաղրամյանն ասաց նաև, որ առաջիկայում սպառողները հնարավորություն կունենան ընտրել, թե որ արտադրողից գնել էլեկտրաէներգիա: