Կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիները, միևնույն է, կարող են վարակվել կորոնավիրուսով: Դա տեղի է ունենում մի շարք պատճառներով:
Ըստ մասնագետի՝ վիրուսի հակամարմինները կարող են չհայտնվել նույնիսկ պատվաստումներից հետո՝ քրոնիկ հիվանդությունների, որոշակի դեղամիջոցների օգտագործման կամ թույլ իմունային համակարգի պատճառով: Այս մասին հայտնել է վարակիչ հիվանդությունների գծով ազատ մասնագետ Ջամիլա Կուրմաևան, գրում է Ռիա Նովոստին:

«Այնուամենայնիվ, նույնիսկ եթե պատվաստվածները վարակված են կորոնավիրուսով, նրանք սովորաբար վարակը կրում են մեղմ ձևով», - ասել է Կուրմաևան:

Նրա խոսքով՝ պատվաստումից հետո կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը 2-10%է: