Հարցին, թե քանի՞ քաղաքացու են բերման ենթարկել՝ Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ 17 քաղաքացի բերման են ենթարկել, կագապահական տույժի ենթարկել, որից հետո ազատ են արձակել:

Ինչ վերաբերում է Արմեն Մարտիրոսյանին բերման ենթարկելուն՝ նշեց, որ ոչինչ հայտնի չէ:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի միջև բանակցությունը դեռևս շարունակվում է:

Այս պահին Ներսիկ Նազարյանի հետ բանակցում է Անդրիաս Ղուկասյանը:

Բաղրամյան պողոտայում իրավիճակը շարունակում է մնալ լարված: