Ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլյա Յաշինն Instagram-ի իր էջում հայտարարել է, որ բաժանվել է «АлоэВера» խմբի մենակատար Վերա Մուսայելյանից: 

«Ես և Վերան որոշեցինք բաժանվել: Ցավոք, մենք կյանքի մասին բոլորովին այլ պատկերացումներ ունենք: Ժամանակը ցույց տվեց, որ դրանք անհամատեղելի են», - գրել է Յաշինը: Նա պարզաբանել է, որ իրենք խաղաղ ճանապարհով են հեռանում և այլ մեկնաբանություններ չի տա:

Ամուսնալուծությանն անդրադարձել է նաև Վերա Մուսայելյանը: «Դա դժվար և ցավալի որոշում էր: Ես սիրում եմ Իլյային, և գիտեմ, որ նա սիրում է ինձ», - գրել է նա Instagram-ում` հավելելով. «Բայց մեր հարաբերությունները պահպանելու միայն մեկ տարբերակ կար. եթե մեզանից մեկը դադարեր լինել այնպիսին, ինչպիսին կա: Սա անհնարին գին է երկուսիս համար էլ»:

Նշենք, որ ամիսներ առաջ համացանցում էր հայտնվել Մուսայելյանի մերկ ու էրոտիկ բնույթի լուսանկարները: Շատերը ենթադրում են, որ այդ լուսանկարներն են ամուսնալուծության պատճառ հանդիսացել:

Նշենք նաև, որ Իլյա Յաշինը և Վերա Մուսայելյանը ամուսնացել են 2020 թվականի սեպտեմբերին: