Համացանցում կրկին լուրեր են տարածվել, թե իբր մահացել է դերասանուհի, հաղորդավարուհի Զառա Արամյանը:

Վերջինս ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այդ կեղծ տեղեկությանը և նշել` արդեն ամաչում է, որ հուսախաբ է անում «հուժկու լուրը լուսաբանող կասկածելի կայքերին»:

«Չէի անդրադառնա ինձ համար ցավոտ այս հարցին, եթե չլիներ այն, ինչ տեղի է ունենում: Երկու օր է՝ ինձ զանգահարում են ծանոթ ընկեր ու բարեկամ և վախեցած մի քանի անգամ հարցնում են, թե արդյոք ես եմ պատասխանում, ես ուրեմն ո՞ղջ եմ: Իսկ հենց նոր խանութում բոլորը վախեցած աչքերով ինձ էին նայում, մի տեսակ ինձ բայղուշ, գյոռնափշտիկ զգացի: Էլի նորից, արդեն որերորդ անգամ ինձ կա՛մ թաղում են, կա՛մ առնվազն մահամերձ հիվանդ դարձնում: Անկեղծ ասած, արդեն ամաչում եմ, որ հուսախաբ եմ անում հուժկու լուրը լուսաբանող կասկածելի կայքերին ...
Կներեք: Ես, փառք Տիրոջը, լավ եմ: Սիրում եմ ինձ համար բոլոր ծանոթ ու անծանոթ անհանգստացողներին: Իրականում ձեր սերն ու ուշադրությունը ինձ ապրեցնում է»,- գրել է դերասանուհին: