2018 թվականի հոկտեմբերի 12-ին Հայաստանում անցկացվում էր Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը, իսկ այս տարի այն տեղի է ունենալու Թունիսում:
 
Նշենք, որ  Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի գալա-ընթրիքը տեղի է ունեցել «Դվին» համալիրում։
 
Ներկա էին 88 անդամ պետությունների և կազմակերպությունների պատվիրակություններ, այդ թվում՝ շուրջ 30 երկրների պատվիրակություններ՝ պետության ղեկավարների մակարդակով: Նրանց թվում էին` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և այլք։
 
Այդ օրերին դեռևս «Դվին» համալիրի շինաշխատանքներն ավարտված չէին և, երբ ստանձնեցինք պատասխանատվություն կազմակերպելու գալա-ընթրիքը, զրոյական վիճակ ունեցող շինհրապարակից ընդամենը 23-օրում, օրական 3 հերթափոխով աշխատելով, ավարտին հասցրինք շինաշխատանքները և ամբողջությամբ պատրաստ էինք այդ օրվա բարձր մակարդակի ընդունելությանը, ինչպիսին Հայաստանում երբևէ պատմության մեջ չէր եղել:
 
Ոչ ոք չէր հավատում և չէր պատկերացնում՝ այդ ինչպես պետք է ավարտին հասցնեինք շինաշխատանքները, ստանայինք վերջնական տեսք, որպեսզի հավուր պատշաճի ընդունենք բարձրաստիճան և ազդեցիկ հյուրերին, զարմացավ անգամ Էմանուել Մակրոնը, ում արարողակարգի աշխատակիցները հաճախ էին ճշտում՝ ինչ փուլում ենք գտնվում։
 
Բոլորն էին տպավորված մեր համալիրի բարձր սպասարկումով, պրոֆեսիոնալ աշխատանքով և բացառիկ ճարտարապետությամբ ու դիզայնով։
 
Սա լավ առիթ է հիշեցնելու նաև, որ 2019 թվականին Լաս Վեգասում անցկացվող «DSE APEX Аward»-ի ժամանակ 112 մասնակիցներից «Դվին» համալիրն աշխարհում զբաղեցրել է 2-րդ պատվավոր տեղը: