«Հոկտեմբերի 13-ին Սարսանգի ջրամբարի տարածքում գնդակոծվել է Ադրբեջանի Հանրապետության շինարարական տեխնիկայի շարասյունը, որը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ հետևում էր Մատաղիս-Գետավան-Վանք երթուղուն»,- այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
«Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, երկու կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ, հետաքննություն է անցկացնում հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ: