«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 16-ից' ժամը 9։00-ից մինչև հոկտեմբերի 17-ը' ժամը 14։00, փակ է լինելու Հ-15 /Մ-5/ (Նորապատ) - Արգավանդ – /Մ-3/ (Վարդանաշեն) ավտոճանապարհի կմ 1+300 հատվածը (Նորապատից դեպի Մրգաշատ)՝ կամրջի վերականգնման աշխատանքներով պայմանավորված։
«Արմավիր ճանշինվարպետ» ՓԲԸ կողմից իրականացվելու են կամրջային պանելների, բետոնապատման և ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։