Գյումրիի 82 ընտրատեղամասերից 54 արդյունքներով' ՔՊ-ն պարտվում է «Բալասանյան» դաշինքին:

«Հայրաքաղաք» դաշինքի Գյումրու քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանի 54 ընտրատեղամասերից ներկայացված արդյունքների համաձայն' Գյումրիում առաջատար է «Բալասանյան դաշինք»-ը՝ 36,11%-ով: Երկրորդ տեղում է ՔՊ-ն' 29, 54 %-ով, իսկ 3-րդ տեղում է «Զարթոնքը» ձայների 11,49%-ով:Իսկ մյուս կուսակցությունների ձայները բաշխվել են հետևյալ կերպ ՀՀԿ' 5,04 %, «Ապրելու երկիր» 5,68%, «Հայրաքաղաք» 4,32%, Գյումրին կռնա' 3,14%, Թասիբով դաշինք' 2,24%, Արժանապատիվ ուղի' 1,41% և ՀԿԿ' 1,02: