Արդեն 2 ժամից ավելի է, ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է կատարում Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները կանգնեցնում են ավտոմեքենաները, ներկայանում, ապա վարորդներից պահանջում վարորդական իրավունքի վկայականն ու ավտոմեքենայի տեխանձնագիրը:
Այդ կարճ ժամանակահատվածում հայտնաբերվեցին մի քանի վարորդներ, ովքեր ավտոմեքենաները վարում էին իրենց մոտ չունենալով վարորդական իրավունքի վկայական:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հայտնաբերվել են նաև զենք-զինամթերք, դուբինկաներ:
Բոլոր օրինախախտ վարորդները ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների կողմից ենթակվեցին վարչական պատասխանատվության:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանների այդ միջոցառմանը գաղտագողի հետևում էր Երևանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: