ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Թալիբան» շարժումը ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից հանելու որոշում պետք է կայացվի ՄԱԿ-ի մակարդակով, Ռուսաստանի Դաշնությունը կշարժվի այս ուղղությամբ:
Վալդայի ֆորումի ժամանակ Պուտինը հիշեցրել է, որ «Թալիբանին» ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու որոշումը կայացվել է ՄԱԿ-ի մակարդակով։
«Մենք որոշում կկայացնենք այդ ահաբեկչական կազմակերպությանը ցուցակից հանելու մասին։ Ինձ թվում է, որ մենք մոտ ենք դրան։ Ռուսաստանի դիրքորոշումը կլինի այս ուղղությամբ շարժվելը»,- ասել է նա։
«Միևնույն է, այդ որոշումները պետք է ընդունվեն այնպես, ինչպես նախկինում, երբ մենք ներառել էինք այս շարժումը ցուցակում»,- հավելել է Պուտինը։