ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ հայ մեծանուն դերասան Սոս Սարգսյանի հետ և գրել. «Տեղդ շատ է երևում, Վարպետ։ Գրեթե ամեն ինչ տանուլ տվեցինք։ Ներառյալ Արժանապատվությունը։ Բայց գիտե՞ս ինչն է ինձ ոգեշնչում. մեր ետևում կանգնած Ռոման, որ մարմնավորում է Նոր Հային' Ուժեղ, Կամային, Գաղափարական, Մշակութային, Արժանապատիվ։ Ամեն ինչ ետ կբերենք։ Խոստանում եմ։ Չարդ տանեմ (ինչպես դու էիր սիրում ասել)»։