Առողջապահության նախարարությունը հորդորում ենք խստորեն պահպանել դիմակ կրելու պահանջը։
Ըստ ԱՆ-ի՝ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված։
Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում է․
1․ կրել դիմակ փակ տարածքներում՝ անգամ, եթե պատվաստված եք,
2․ պահպանել ձեռքերի հիգիենան, պարբերաբար լվացվել օճառով կամ ախտահանել 70%-անոց ալկոհոլային հիմքով ախտահանիչով,
3․ պահել սոցիալական հեռավորություն,
4․ հաճախակի օդափոխել փակ տարածքները։
Հիշեցնենք, որ պատվաստումը նվազեցնում է վարակի տարածումը, հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքը և կանխում մահվան ելքերը։
Պահպանե՛ք անվտանգության կանոնները և եղե՛ք առողջ: