Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին Գևորգյանը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ։ Կառավարությունը այսօր ընդունել է Գևորգյանի հրաժարականը, սակայն, մարզի բնակչությունը այդպես էլ անտեղյակ մնաց, թե ինչու և ինչ պատճառով մարզը երեք տարի ղեկավարած անձը հեռացավ զբաղեցրած պաշտոնից:

Բանն այն է, որ Գևորգյանը բավական մեծ խոստումներ էր շռայլել մարզում, և մարզի բնակիչները տրամաբանորեն սպասում և ակնկալում էին, որ դրանք կիրագործվեն: Երեք տարին, ինչ խոսք, բավական է առնվազն այդ խոստումների մի մասը կյանքի կոչելու համար: Մարզպետի միակ ձեռքբերումը կայանում է նրանում, որ գրե­թե բո­լոր աշ­խա­տա­կից­նե­րին զր­կեց քաղ­ծա­ռա­յող­ների սահ­ման­ված լիա­զո­րու­թյուն­նե­րից, բա­ցի հա­վա­քա­րար­նե­րի գոր­ծա­ռույթ­նե­րից, մարզ­պե­տա­րա­նի մնա­ցած պաշ­տոն­նե­րի լիա­զո­րու­թյուն­նե­րը վերց­րեց իր վրա: Նշենք, որ նրա աշ­խա­տան­քա­յին գոր­ծու­նեու­թյու­նը երևում էր միայն ֆեյս­բուք սո­ցիա­լա­կան ցան­ցում՝ գնա­ցի, մաս­նակ­ցե­ցի, ե­լույթ ու­նե­ցա: Շա­բա­թա­կան մեկ ան­գամ կազ­մա­կերպ­վող ըն­դու­նե­լու­թյուն­նե­րը բնակ­չու­թյան հետ կա­րող են չկա­յա­նալ մի քա­նի շա­բաթ. դա հայտ­նի է նաև նրա ֆեյս­բու­քյան էջից: Հան­դիպ­ման ե­կող մարդ­կանց գե­րակ­շիռ մասն էլ դի­մում է լոկ դրա­մա­կան օգ­նու­թյուն ստա­նա­լու նպա­տա­կով:

Այս ա­մե­նով հան­դերձ, տա­ռա­ցիո­րեն ոչինչ չանելով իր մարզպետական լիազորությունները իրականացնելու ուղղությամբ, նա հպարտանում էր երևաակայական հաջողություններով և ձեռքբերումներով: Օրինակ՝ աշխատատեղերի բացումից, մարզի տնտեսական զարգացումից: Իսկ մար­զում բազ­մա­թիվ ու բազ­մա­պի­սի խն­դիր­ներ կան, ո­րոն­ցից ցան­կա­ցա­ծին ձեռք մեկ­նե­լով ա­վե­լի է դրանք խճ­ճում: Ահա­վա­սիկ, Ա­պա­րա­նի տա­րա­ծաշր­ջա­նի Ա­րա­գած հա­մայն­քում կա­ռուց­ված ՀԷԿ-ե­րը: Նա­խընտ­րա­կան շր­ջա­նում ա­րա­գած­ցի­նե­րին և հա­րա­կից մի քա­նի հա­մայն­քի ընտ­րող­նե­րին ձայ­նե­րի դի­մաց մարզպետը խոստացել էր փա­կել ՀԷԿ-ե­րը, սակայն ընտրություններից հետո, ինչպես և ակնկալվում էր, տրված խոստումները գրվեցին սառույցին. ՀԷԿ-երն էլ իրենց տեղում են:

Նորություն չկա նաև մեծ ճոխությամբ մարզում կազմակերպած ներդրումային ֆորումից՝ «Իմ քայլը» հանուն Արագածոտնի մարզի, կամ ներդրումներ չեն եղել, իսկ դա նշանակում է, որ մարզպետը պոտենցիալ ներդրողներին շահագրգռող ներդրումային առաջարկներ չի ներկայացրել, կամ եղել են, սակայն մարզի բնակչությունը այդ մասին ոչ տեղեկացվել է, ոչ էլ ներդրումների արդյունքները զգացել է իր առօրյա կյանքի որակի փոփոխության վրա:

ՔՊ-ական պաշտոնյաները, կարծես, խասյաթ են դարձրել առանց իրենց մարզի, քաղաքի բնակչությանը կատարած աշխատանքի դիմաց հաշվետու լինելու ձեռքերը լվալ և պարզապես հրաժարական տալով գլուխներն ազատել անտեղի դարդ ու ցավից...