ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2021թ սեպտեմբերի 23-ին, անհայտ անձի կողմից շահադիտական դրդումներից ելնելով, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ ԱՀ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի 1997թ. ծնված բնակչի անվամբ բացված քարտային հաշվից բուքմեյքերական ընկերության խաղային հաշվին զգալի չափերի հասնող գումար փոխանցելու և խաղադրույքների մասնակցելու եղանակով այն հափշտակելու, այդ կերպ վերջինիս գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով և 187-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:
Նախաքննությունը շարունակվում է: