ԱՄՆ֊ում Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունն օնլայն քննարկում է անցկացրել Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ: Այս մասին նա հայտնել է Twitter-ում իր գրառման մեջ՝ կցելով հեռավար հանդիպման մասին վկայող լուսանկար։
«Առցանց հանդիպել եմ Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ,
և մենք քննարկել ենք Արցախին մարդասիրական օգնության հրատապ անհրաժեշտությունը։ ԱՄՆ-ը նույնպես պետք է առաջ մղի Մինսկի գործընթացը՝ հասնելու այնպիսի կարգավորման, որը Արցախը հայկական կպահի»,֊գրել է Փալոունը։