ԱՄՆ նախագահը քննադատել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին և նախագահ Վլադիմիր Պուտինին Գլազգոյի գագաթնաժողովին չմասնակցելու համար։ Բայդենն ասել է, որ Ռուսաստանը «շատ լուրջ խնդիրներ ունի' կլիմայի հետ կապված»: Նրա ելույթի հիմնական թեզերը հրապարակել է The New York Times-ը։ Նրա խոսքով՝ Չինաստանը, ինչպես և Ռուսաստանը, «չի ներկայացել» գագաթնաժողովին, թեև հավակնում է լինել «կլիմայական աղետի համաշխարհային առաջատար»։ «Նրա տունդրան վառվում է, բառացիորեն վառվում է: Նա շատ լուրջ խնդիրներ ունի կլիմայի հետ, բայց լռում է, ինչ-որ բան անելու ցանկություն չունի»,- ասել է Բայդենը։

Պեկինը, ըստ ԱՄՆ նախագահի, նույնպես «մեծ սխալ» է թույլ տվել՝ չներկայանալով գագաթնաժողովին։ «Նա կորցրել է ամբողջ աշխարհի և մարդկանց վրա ազդելու իր կարողությունը»,- ասել է Բայդենը:

Պուտինը, ինչպես հայտնի է, չի մեկնել Գլազգո, ոչ էլ գագաթնաժողովում խոսել է օնլայն հարթակում։ Նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ Գլազգոյում նման հնարավորություն ընձեռված չէ։ Միաժամանակ, նա ընդգծել է, որ ՌԴ նախագահը համաժողովի համար տեսաուղերձ է ձայնագրել անտառտնտեսության և հողօգտագործման թեմայով։