Սենատոր Բոբ Մենենդեսը պահանջել է ԱՄՆ Պետքարտուղարությունից և Պաշտպանության նախարարությունից՝ զեկույց ներկայացնել Թուրքիայի կողմից հարվածային անօդաչու թռչող սարքերի արտահանման մասին։
Այս մասին հաղորդում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։ Բոբ Մենենդեսը որպես օրինակ ներկայացրել է Ադրբեջանի կողմից 2020 թվականին Արցախի դեմ թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերի կիրառումը։