«2022 թվականին Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության շրջանակներում նախատեսվում է իրականացնել 16 ծրագիր՝ 93 միջոցառմամբ». Այս մասինայսօր' նոյեմբերի 5-ին, մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Այդ նպատակներին ընդհանուր առմամբ նախատեսվում է հատկացնել 580 մլրդ դրամ։

«Աճը 2021 թվականի համեմատ կազմել է 15.1 տոկոս»,- հայտնեց Խաչատրյանը։

Նախարարի խոսքով' 2022 թվականի պետական բյուջեի նախագծում կառավարության կողմից նախատեսված սոցիալական ոլորտի ծախսերն ամենածավալունն են։