Ավելի քան 100 փորձագետներովքեր աշխատում են նիկոտինի մասին գիտական ուսումնասիրություններիհակածխախոտային քաղաքականության մշակման ևհարակից ոլորտներումհամատեղ նամակ են հրապարակել։ Նամակում փորձագետները կոչ են արել ԱՀԿ  Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի անդամ 182 երկրներին՝ նպաստավոր դիրքորոշում ունենալ վնասի նվազեցման քաղաքականության նկատմամբ։ Ներկայացված նամակում քննադատվում է ԱՀԿ-ի՝ գիտականորեն չհիմնավորված դիրքորոշումը առանց այրման աշխատող արտադրատեսակներիէլեկտրոնային սիգարետի, ծխախոտի տաքացման համակարգերի և նիկոտին պարունակող նորարարական արտադրատեսակների արգելման կամ հարկման վերաբերյալ։

2021 թ. նոյեմբերի 8-ից 13-ը առցանց ձևաչափով տեղի է ունենում ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի կողմերի վեհաժողովը։  Վեհաժողովին ընդառաջ հրապարակված նամակում ներկայացված է կոնվենցիայի անդամ երկրներին ուղղված 7 հիմնական կետ և 6 առաջարկ։

Ոլորտի մի շարք փորձառու ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԱՀԿ նախկին բարձրաստիճան աշխատակիցներարդեն իսկ իրենց կարծիքն են հայտնել վերոհիշյալ նամակի և վնասի նվազեցման քաղաքականության վերաբերյալ ԱՀԿ դիրքորոշման մասին։

Նամակի տեքստըինչպես նաև այն ստորագրած փորձագետների ցանկը ներկայացված է ստորև։

2021թնոյեմբերի 8-ից 13-ը կայանալիք՝

Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի անդամ երկրների իններորդ վեհաժողովի մասնակից պատվիրակությունների ղեկավարներին

18 հոկտեմբերի 2021 թ.

Ծխելու պատճառով մահացության կրճատմանխիստ անհրաժեշտությունանդամ երկրները պետքէ կոչ անեն ԱՀԿ-ին՝ վերանայել հակածխախոտային քաղաքականությունը

Հարգելիտիկնայք և պարոնայք,

Մենք ծխախոտի և նիկոտինի վերաբերյալ գիտական ուսումնասիրությունների և քաղաքականության մշակման ոլորտների անկախ փորձագետներ ենք։ Սույն նամակը հրապարակում ենք՝ նպատակ ունենալով Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի անդամ երկրների միջոցով կոչ անել ԱՀԿ-ին՝ նպաստել վնասի նվազեցման քաղաքականության ներառմանը վերոնշյալ կոնվենիցայում։

Վերջին տասնամյակի ընթացքում ծխախոտարտադրության ոլորտում նորարարությունների ներդրման շնորհիվ շուկա են ներմուծվել մի շարք արտադրատեսակներ, որոնց օգտագործումը չի ենթադրում ծխախոտի այրում և ծխի առկայություն։ Այս անծուխ արտադրատեսակների շարքին են դասվում ծխախոտի տաքացման համակարգերը, էլեկտրոնային սիգարետը, նիկոտինային սպեղանիները, նիտրոսամինի ցածր պարունակությամբ անծուխ արտադրանքները, ինչպիսին է սնուսը։ Ծխելու պատճառով մահացության դեպքերի մեծամասնության պատճառը սովորական սիգարետն ու այրումով աշխատող այլ ծխախոտային արտադրանքն է։ Անծուխ նիկոտինային արտադրատեսակները ծխախոտի հասցրած վնասի նվազեցման խոստումնալից հեռանկարներ ունեն։ Արդեն իսկ առկա են նշանակալի ապացույցներ առ այն, որ այս ապրանքները ավելի քիչ վնասակար են սովորական սիգարետի համեմատ և կարող են թե' անհատի, թե' երկրի բնակչության մակարդակում փոխարինել սիգարետը։

Մենք գիտակցում ենք, որ առանց այրման աշխատող ծխախոտային արտադրատեսակների տարածման երկարաժամկետ օգուտների և ռիսկերի հետ կապված առկա է որոշակի անորոշություն, ինչպես նաև գիտակցում ենք, որ այդ ապրանքները շարունակելու են ունենալ ռիսկի որոշակի մակարդակ։ Հարկ է նշել նաև, որ մենք զգուշավորությամբ ենք վերաբերվում ծխախոտարտադրության ոլորտի ներգրավվածությանը։ Այնուհանդերձ, պարտավոր ենք հաշվի առնել այն առկա ծանրակշիռ ապացույցները և թույլ չտալ ծայրահեղ զգուշավորության պատճառով ծխողներին զրկել մահացու ազդեցություն ունեցող սիգարետը փոխարինելու այլընտրանքային տարբերակներից։

Ցավոք, ԱՀԿ-ն դեռևս անտեսում է ծխախոտի շուկայում բարձր ռիսկային ապրանքներից դեպի ցածր ռիսկային ապրանքներ անցում կատարելու ներուժը։ ԱՀԿ-ն մերժում է հանրային առողջապահությանն առնչվող մի քաղաքականություն, որը հնարավորություն կտար ծխելու պատճառով մահացության միլիոնավոր դեպքերից խուսափել։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ստորև բերված կետերը և առաջարկները։

1. Ծխախոտի վնասի նվազեցումը հանրային առողջապահության համար մեծ հնարավորություններ է բացում

Ոլորտի ամենահեղինակավոր մասնագիտական ակադեմիական ասոցիացիաներից մեկի՝ Նիկոտինի և ծխախոտի վերաբերյալ գիտական հետազոտությունների ասոցիացիայի (Society for Research on Nicotine and TobaccoSRNT) վերջին տասնհինգ նախագահները գիտական հոդված են գրել՝ քննարկելով ծխախոտի դեմ պայքարի քաղաքականության շրջանակներում նվազեցված ռիսկով արտադրատեսակների հնարավորություններն օգտագործելու տարբերակները։ Հեղինակները արծարծում են այնպիսի հակասական թեմաներ, ինչպիսիք են առողջության ռիսկերը, երիտասարդների շրջանում օգտագործումը, «դարպասի էֆեկտը» և կախվածությունը։ Հոդվածի եզրակացությունը հետևյալն է. «Ներկայումս ապացուցված էոր գոլորշիով աշխատող համակարգերի օգտագործումը նպաստում է ծխելուց հրաժարվելուն, սակայն, այս ազդեցությունը կարող էր շատ ավելի մեծ լինել, եթե հանրային առողջապահության ոլորտում ավելի մեծ ուշադրություն դարձվեր այս արտադրատեսակների ներուժին՝ չափահաս ծխողներին օգնելու տեսանկյունից, ծխողներին ճշգրիտ տեղեկատվություն տրամադրվեր գոլորշիով աշխատող համակարգերի օգտագործման և ծխելու հարաբերական ռիսկերի վերաբերյալ, և եթե քաղաքականությունը մշակելիս հաշվի առնվեր ծխողների վրա դրա ազդեցությունը։ Նման քայլեր առայժմ չեն ձեռնարկվում։ Նման քայլեր չի ձեռնարկում ԱՀԿ-ն։ Այս իրավիճակը պետք է փոխվի, անհրաժեշտության դեպքում, կոնվենցիայի անդամ երկրների ղեկավարների միջոցով, եթե ԱՀԿ-ն չցանկանա կամ չկարողանա այդ դերը ստանձնել»։

2. Էլեկտրոնային սիգարետը ծխելուց հրաժարվելու խթանիչ է

Կոնվենցիայի անդամ երկրների ութերորդ հանդիպումից ի վեր մեծ թվով ապացույցներ են կուտակվել առ այն, որ էլեկտրոնային սիգարետի օգտագործումը կարևոր դեր ունի ծխելու մակարդակի կրճատման հարցում։ Մասնավորապես, Անկախ գիտնականների ԿՈԿՐԱՆ միությունը 2021 թ. Սեպտեմբերին եզրակացրել է «հնարավոր է, որնիկոտին պարունակող էլեկտրոնային սիգարետը օգնում է մարդկանց հրաժարվել ծխելուց առնվազն վեց ամսով՝ լինելով ավելի արդյունավետ, քան նիկոտինի փոխարինման թերապիան։ Այս արտադրատեսակը նաև ավելի արդյունավետ է քան ծխելուց հրաժարվելը առանց որևէ օգնության կամ միայն հոգեբանական օժանդակությամբ, իսկ դրա օգտագործումը հավանական է որևէ լուրջ անցանկալի ազդեցություն չունենա»:

Վերը նկարագրվածն ապացուցվել է մի շարք ուսումնասիրություններով, բնակչության շրջանում առկա միտումներով, շուկայի տվյալներով և սպառողների հավաստումներով։ Այս ամենը վկայում է այն մասին, որ սիգարետը փոխարինվում է անծուխ այլընտրանքներով։ Այրվող արտադրանքներից հրաժարվելուն նպաստող ռազմավարությունները, ինչպես նաև բուժման ընթացում կատարվող նշանակումները պետք է հաշվի առնեն այս նորարարական արտադրանքները՝ ռիսկի նվազեցման շրջանակում, քանզի այլընտրանքների օգտագործումը կարող է ցանկալի արդյունք ապահովել։

3. Ծխախոտի վնասի նվազեցումը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ Կայուն Զարգացման Նպատակների վրա

ԿԶՆ 3.4 նպատակն է մինչև 2030 թ. մեկ երրորդով կրճատել չորս ոչ վարակիչ հիվանդություններից վաղաժամ մահացության դեպքերի քանակը՝ 2015-ի համեմատ։ Աշխարհի երկրների մեծամասնությունը դեռևս հեռու է այս նպատակի իրագործումից։ Ծխելուց հրաժարվելու տեմպի սրընթաց աճը միակ գործոնն է, որ կարող է այս ժամանակահատվածում զգալի փոփոխության հանգեցնել հակածխախոտային պայքարի շրջանակում։ Անցումը անծուխ արտադրատեսակների կապահովի հիվանդությունների ռիսկի զգալի կրճատում՝ առանց նիկոտինից հրաժարվելու արդյունքում հավելյալ լարվածության։ Այս գործընթացը հանրային առողջապահության տեսանկյունից զգալի օգուտներ կարող է ապահովել։

4. Հիմնական կանոնակարգային գնահատումները և փորձառությունը աջակցում են ծխախոտի տաքացման համակարգերը

Չնայած նրան, որ ծխախոտի տաքացման համակարգերի օգտագործման արդյունքում հնարավոր վնասակար նյութերի ազդեցությունը չնչին քանակով ավելի մեծ է քան նիկոտինի օգտագործման էլ. Համակարգերի և նիկոտինային սպեղանիների դեպքում, այս համակարգերը ծխողների համար հանդիսանում են սիգարետի առավել ընդունելի այլընտրանք։ ԱՄՆ Սննդի և դեղամիջոցների վարչությունը մոտ երկու մլն ապացույց ներառող ուսումնասիրություն է իրականացրել՝ առաջատար ծխախոտարտադրողներից մեկի արտադրած ծխախոտի տաքացմսն հսմակարգի վերաբերյալ։ Ըստ ուսումնասիրության արդյունքների՝ այս արտադրանքը նպատակահարմար է օգտագործել հանրային առողջության պաշտանման, ինչպես նաև՝ նվազեցված ռիսկի շնորհիվ՝ օգտագործել հանրային առողջապահության մակարդակը բարելավելու նպատակով։  Ակնհայտ է նաև, որ Ճապոնիայում ծխողների թվի շեշտակի անկումը պայմանավորված է  2015-ից տեղի շուկայում այս համակարգերի վաճառքով։ Շուկայական տվյալների վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ 2015-2020 թթ. Ժամանակահատվածում սիգրետի վաճառքի ծավալը երկրում կրճատվել է40 %- ով։ Այս նշանակալի դիտարկումները, սակայն, չեն ընդունվում ԱՀԿ-ի կողմից, մասնավորապես՝ նոր ծխախոտային արտադրատեսակների վերաբերյալ վերջին հոդվածում։ Անտեսելով հանրային առողջապահության տեսանկյունից մեծ ներուժը՝ ԱՀԿ-ն հայտարարում է, որ իրավական կարգավորումները չպետք է ենթարկվեն ծխախոտարտադրողների,այսպես կոչված, գովազդին։

Քննարկվել է նաև այն սխալ տեսակետը, ըստ որի ծխախոտի տաքացման համակարգերի արտազատած աերոզոլը անհրաժեշտ է դասակարգել որպես «սիգարետի ծուխ»։ Նման մոտեցումն անտեսում է այրման արդյունքում առաջացող ռիսկը, ինչպես նաև՝ նսեմացնում ծխով և անծուխ արտադրանքների առանցքային տարբերությունը։ Կոնվենցիայի անդամ երկրները չպետք է անտեսեն հանրային առողջապահության հնարավոր օգուտները միայն այն պատճառով, որ նվազեցված ռիսկով այլընտրանքներն արտադրվում են ծխախոտային կազմակերպությունների կողմից։ Վնասի նվազեցման շրջանակներում անխուսափելի է սիգարետի մրցակից համարվող նիկոտինային ապրանքներ արտադրող առևտրային կազմակերպությունների ներգրավումը։ Պատկան մարմինների մարտահրավերն է՝ կիրառել ռիսկերին համաչափ կարգավորումներ, այն է՝ վնասի նվազեցման նպատակով համապատասխանեցնել արդյունաբերական միտումները հանրային առողջապահության հրամայականներին։

  1. Պատկան մարմինները պետք է գիտակցեն առաջարկվող քաղաքականությունների չնախատեսված հետևանքները

ԱՀԿ-ն շարունակում է քաջալերել ցածր ռիսկով այլընտրանքների վրա կիրառվող սահմանափակումները և ողջունել այն երկրներին, որտեղ այս ապրանքներն արգելված են։ Օրինակ՝ Հնդկաստանի Առողջապահության և ընտանեկան բարեկեցության նախարար Հարշ Վարդհանը պարգևատրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի հատուկ մրցանակով՝ 2019-ին օրենսդրական մակարդակով էլեկտրոնային սիգարետները և ծխախոտի տաքացման համակարգերը երկրում արգելելու համար։

Այնուամենայնիվ, պատկան մարմինները պետք է հաշվի առնեն նման արգելքների իրական հետևանքները։ Ինչպե՞ս է այս արգելքն ազդելու Հնդկաստանում ապրող մոտ 100 մլն ծխողների վրա, ովքեր չեն կարող սիգարետը փոխարինել որևէ այլընտրսնքով։ Արդյո՞ք արգելքների պատճառով կակտիվանա ապօրինի առևտուրը կամ արդյո՞ք արգելքները կծառայեն պետական մասնակցությամբ ծխախոտարտադրության ոլորտի շահերին։ Այս մասին ընդհանրացված խոսվում է Բժիշկների թագավորական քոլեջի 2016 թ. հաշվետվությունում. «Այնուամենայնիվ, եթե նշված մոտեցման արդյունքում էլեկտրոնային սիգարետները դառնան սակավ հասանելի, սակավ ցանկալի կամ ընդունելի, ավելի թանկ կամ դեղաբանական առումով սակավ արդյունավետ, կամ խոչընդոտվի նորարարությունների և նոր արտադրատեսակների մշակման ընթացքը, ապա այն վնաս կհասցնի՝ անվերջ երկարաձգելով ծխելը։ Այս հարցում հավասարսկշռության հասնելը բավականին դժվար է»։

Վեհաժողովի համար նախատեսված հոդվածներում ԱՀԿ-ն քարոզում անծուխ այլընտրանքների արգելքը կամ հարկումն ու իրավական կարգավորումն այնպես՝ ինչպես սովորական սիգարետների դեպքում։ Այս մոտեցումներից ոչ մեկը նպատակահարմար չէ հանրային առողջապահության տեսանկյունից, քանի որ  իրավական պատնեշ է ստեղծվում սիգարետի առևտրի համար, ինչի արդյունքում անվերջ երկարաձգվում է բնակչության շրջանում ծխելու սովորությունը։ Նիկոտին մատակարարող էլեկտրական համակարգերի արգելքների կամ հարկման խստացման արդյունքում հնարավոր է ծխելու մակարդակի աճ գրանցվի։ Նման կարգավորումները նաև առավելություն են ստեղծում ոլորտի խոշոր ընկերությունների համար, մասնավորապես՝ ծխախոտարտադրողների, համար։ Սա չկարգավորվող շուկայի անցում կատարելու կոչ չէ, այլ լավ մշակված, ռիսկին համաչափ կարգավորումների կիրաառման կոչ՝ հաշվի առնելով բոլոր չնախատեսված հետևանքները։

  1. Պատշաճ կերպով մեկնաբանել նիկոտինի մատակարարման էլեկտրոնային համակարգերի օգտագործումը դեռահաս տարիքում

Քաղաքականություն մշակող մարմինները մտահոգված են դեռահասների շրջանում նիկոտինի մատակարարման էլեկտրոնային համակարգերի օգտագործման աճով, հատկապես՝ ԱՄՆ-ում։ Սակայն, ԱՄՆ տվյալների առավել մանրամասն ուսումնսիրությունը ցույց է տալիս որ դեռահասները կանոնավոր չեն օգտագործում գոշորշիով աշխատող համակարգեր, նիկոտինային կախվածությոնը նոր ծխողների շրջանում տարածված չէ և, որ այդ համակարգերն առավել հաճախ օգտագործում են նախկինում ծխող մարդիկ։ Չնայած նիկոտինի մատակարարման էլեկտրոնային համակարգերի օգտագործմանը՝ դեռահասների շրջանում նիկոտինային կախվածության աճ չի գրանցվել։ ԱՄՆ-ում գոլորշիով աշխատող համակարգերի օգտագործման աճին զուգահեռ՝ գրանցվել է դեռահասների շրջանում ծխողների թվի անկում։ Որոշ երիտասարդներ ծխելուց հրաժարվելու նպատակով անցում են կատարում նիկոտինով էլեկտրոնային համակարգերի օգտագործմանը կամ այլ այլընտրանքների։ Այսպիսով, գոլորշիով աշխատող համակարգերը դեռահասների, ինչպես նաև երկարամյա ծխողների շրջանում փոխարինում են սիգարետներին։ Այնուամենայնիվ, սա չի նշանակում, որ տեղի է ունենալու «դարպասի էֆեկտ»։ Այդ էֆեկտը կարող է առաջանալ ռիսկի՝ առավել տարածված գործոններից, ինչպիսիք են մարդու՝ ռիսկի դիմելու հակումը և դրան դրդող հանգամանքները։

  1. Հակածխախոտային պայքարի շրջանակում վնասի նվազեցումը նպաստավոր է հանրային առողջապահության համար։

Վնասի նվազեցման մոտեցումը ներկայումս կիրառվում է հանրային առողջապահության տարբեր ոլորտներում  (հոգեմետ դեղերի օգտագործում, սեռական առողջություն, ՄԻԱՎ), և Շրջանակային կոնվենցիայի առաջին հոդվածը ևս ընդգծում է վնասի նվազեցումը՝ որպես հակածխախոտային պայքարի մաս։ Ծխելուց հրաժարվելու ընթացքում դժվարությունների հանդիպող անձանց համար այս ապրանքները այլընտրանքային ուղի են՝ նիկոտինի օգտագործման մահաբեր հետևանքներից խուսափելու համար։ Աշխարհում ծխախոտից մահացության դեպքերի 98 %-ը բաժին է ընկնում հեն ծխելուն։ ԱՀԿ-ի մի շառք դիրքորոշումներ թերագնահատում են վնասի նվազեցման դերը հակածխախոտային պայքարում։ Սակայն այսպիսով անտեսվում է ծխախոտի վնասի նվազեցման փորձագիտական ներուժը՝ հանրային առողջապահության և հակածխախոտային պայքարի շռջանակներում, ինչպես նաև այն բոլոր ծխողների փորձը, որոնք բարեհաջող անցում են կատարել և այժմ ֆիզիկապես, սոցիալապես և տնտեսապես ավելի լավ վիճակում են։

Մեր առաջարկությունները

Առաջարկում ենք Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի անդամ երկրներին առավել հետևողական լինել անծուխ այլընտրանքների վերաբերյալ ԱՀԿ դիրքորոշումները քննարկելիս և իրականացնել ստորև թվարկված միջոցառումները։

  • Վնասի նվազեցման քաղաքականությունը դարձնել ՄԱԿի ԿԶՆ հասնելու գլոբալ ռազմավարության մաս, հատկապես՝ 4 նպատակին հասնելու համար։
  • Պահանջել ԱՀԿ-ից՝ յուրաքանչյուր քաղաքականություն վերլուծելիս պատշաճ կերպով գնահատել ծխողների և հավանական ծխողների, այդ թվում՝ դեռահասների, օգուտները, ինչպես նաև տվյալ արտադրատեսակները օգտագործողների և չօգտագործողների համար ռիսկերը։
  • Պահանջել, որպեսզի առաջարկվող յուրաքանչյուր քաղաքականություն, մասնավորապես՝ յուրաքանչյուր արգելք, արտահայտի չնախատեսված հետևանքների ռիսները, այդ թվում՝ ծխողների թվի հնարավոր աճը. և այլ հակադարձ ազդեցությունները։
  • Պատշաճ կերպով կիրառել կոնվենցիայի 3 հոդվածը՝ կանխելու ծխախոտարտադրության ոլորտում առկա բացասական նախադեպերը՝ չստեղծելով արհեստական խոչընդոտներ նվազեցված ռիսկով արտադրանքների համար, որոնք հանրային առողջապահության վրա նպաստավոր ազդեցություն կունենան։
  • Նպաստել կոնվենցիայի շրջանանկներում շահագրգիռ կողմերի միջև (սպառողներ, հանրային առողջության մասնագետներ, գիտնականներ և նշանակալի առևտրային կազմակերպություններ) առավել բաց բանակցություններին՝ վնասի նվազեցման տեսանկյունից։
  • Նախաձեռնել ԱՀԿ-ի և կոնվենցիայի հակածխախոտային պայքարի մոտեցման անկախ վերանայում՝ ԿԶՆ շռջանակներում։ Այսպիսի վերանայումը կարող է օգնել մեկնաբանել գիտական մոտեցումները, քաղաքականությունների որակը, շահագրգիռ անձանց ներգրավվածության մակարդակը, հաշվետվողականությունը և կառավարման արդյունավետությունը։

Հավատացած ենք, որ այս անգամ գլոբալ հակածխախոտային քաղաքականությունը կներգրավի վնասի նվազեցման ողջ պոտենցիալը։ Հուսով ենք, որ հանրային առողջապահության, քաղաքականության մշակման, ինչպես նաև գործնական ոլորտի համայնքները կմիավորվեն մեկ նպատակի՝ ԿԶՆ հասնելու և ծխախոտի պատճառով առաջացող հիվանդությունների կրչատման շուրջ։

Սույն նամակն ուղարկում ենք բոլոր շահագրգիռ կողմերին։

Ստորագրություններ

Հարգանքով՝

Նամակին միացած առաջատար մասնակիցներին կարող եք ծանոթանալ այստեղ: