ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։ Իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։

Ադրբեջանական կողմն, իր հերթին, հայտնում է, որ իբր «հայկական զորքերը ժամը 11-ի սահմաններում ռազմական գործողություն են սկսել՝ կարևոր բարձունք վերցնելու համար, և կենդանի ուժ ու տեխնիկա են տեղակայել' հարձակվելով ադրբեջանցիների վրա»:

Թշնամին հայտնում է, որ ունի 2 վիրավոր: Նաև նշում է, թե գերի են վերցրել հայ զինծառայողների, ինչպես նաև ռազմամթերք բռնազավթել:

Հայկական կողմը հայ գերիների վերաբերյալ դեռևս հերքող կամ հաստատող հայտարարություն չի տարածել: