Գեներալ Ռուստամ Մուրադովը Բաքվից վերադառնում է Երեւան:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Մուրադովը Հայաստան է տեղափոխում երեկ զոհված հայ զինծառայողների դիերը։ Օդանավում Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինվորներ չկան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Ан-148-100Е-ն թռել է Երևանից և շարժվում է դեպի Բաքու։