«Շինծու, արհեստական գործ են սարքում: Գործով ցուցմունք տված ոստիկանը նշել է, թե ինձ ճանաչել է իմ ձայնից: Փաստորեն, նա ոչ թե տեսել է «բ…- ի տղա Նիկոլ» արտահայտությունն անելիս, այլ ձայնից որոշել է, որ ես եմ»,-այս մասին հայտնեց ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը, որը տասնյակ քաղաքացիների հետ անցնում է «բ*ի տղա Նիկո՛լ» արտահայտության առնչությամբ Դատախազության կողմից հաստատված եւ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ուղարկված մեղադրական եզրակացության գործով:
«Այն ոստիկանները, որոնք կեղծ ցուցմունքներ են տալիս, սուտ մատնություններ են անում, վերջում պատասխան են տալու․ հետագայում պատրաստվում եմ բոլորի դեմ բողոքներ ներկայացնել»,-ասաց նա:
Դատական նիստը տեղի կունենա սույն թվականի դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11:30-ին: