Հայաստանում նոյեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 272 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 334347 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2311186 վերջին մեկ օրում' 4730 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 18150 պացիենտ. Մեկ օրում նվազել է 1631-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 307484 անձ' վերջին մեկ օրում 1873 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 30 քաղաքացի, մահացածների թիվը 7308 է:

Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1405 է: