ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մոտ ապագայում Հրաչյա Մուշեղյանը նշանակվելու է բարձր պաշտոնի քննչական մարմիններից որևէ մեկում:

Կհարցնեք դա ո՞վ է ու ո՞ր արժանիքների համար:

Պատասխանեմ.
Հակակոռուպցիոն կոմիտեի երրորդ վարչության պետը, ով համաձայնվել է հերթական դավաճանական գործարքից առաջ հասարակության ուշադրությունը շեղելու համար Սերժ Սարգսյանի գրպանը Սիլվա Համբարձումյան «գցել»:

ՀԳ. եթե մոտ ժամանակներս Սյունիք գնալու լինես՝ փորձի ադրբեջանական անցակետում ասես, որ Սերժ Սարգսյանի վրա գործ ես կարել՝ մեծ հարգանքի կարժանանաս թշնամու աչքերում»: